Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մրգային հյութեր՝ երիկամային քարերի դեմ. 168.am

Մրգային հյութեր՝ երիկամային քարերի դեմ. 168.am

Մրգային և բանջարեղենային հյութերը երիկամները մաքրելու ամենաարդյունավետ միջոցներից են: Ձեզ ենք ներկայացնում մրգային հյութերի մի քանի բաղադրատոմսեր, որոնք կմաքրեն երիկամները քարերից:

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը համարվում է բնական դեղամիջոց, որն արդյունավետ մաքրում է երիկամների քարերը:

Մի քանի թարմ կիտրոնները քամեք, որպեսզի 150 մլ հյութ ստանաք: Հյութին ավելացրեք 2 ճ/գ ջուր, մեկ պտղունց աղ և լավ խառեք: Կանոնավոր կերպով, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, խմեք այս խառնուրդը:

Կիտրոնի հյութը, քացախն ու ձիթապտղի յուղն ամենաբնական դեղամիջոցներից են, որոնք մաքրում են երիկամները քարերից: 20 մլ կիտրոնի հյութը խառնեք 400 մլ ջրում, ավելացրեք 1 ճ/գ խնձորի քացախ: Խառնուրդն օգտագործելուց հետո առնվազն 400 մլ ջուր խմեք: Բուժման կուրսը կրկնեք ժամը մեկ անգամ, քանի դեռ ցավերը չեն հանգստացել:

Նռան հյութ

Նռան հյութն ու հատիկներն ամենահզոր բնական միջոցն են, որոնք պայքարում են երիկամային քարերի դեմ: Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում նռան թարմ քամած հյութ խմել:

Ձմերուկի հյութ

Ձմերուկն ունի միզամուղ նշանակություն և օգտագործվում է երիկամներից քարերը դուրս բերելու համար: Ձմերուկի բաղադրության մեջ մտնող ջուրն ու կալիումը հզոր տարրեր են, որոնք անհրաժեշտ են երիկամներին: Դրանք կարգավորում են միզաթթվի մակարդակը: Ձմերուկի կանոնավոր օգտագործումը մաքրում է երիկամային քարերը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ